News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին եւ ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։

Նամակում շեշտվում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ զուգորդվում են ամենաբարձր մակարդակով հնչող տարածքային պահանջներով, ռազմական գործողությունների սպառնալիքով, ազգային պատկանելության հողի վրա ատելության խոսքով։

Ընդգծվում է, որ Հայաստանը հաստատակամ է իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիմքով։ Հայաստանը հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ հարատեւ քաղաքական կարգավորումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

Նամակը շրջանառվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին եւ առաջիկայում կհրապարակվի որպես ՄԱԿ ԱԽ պաշտոնական փաստաթուղթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդկության գոյատեւումը կախված է ջրային ռեսուրսների տնօրինումից․ ՄԱԿ
ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակվել է համաժողովի նախօրեին, ասվում է, որ աշխարհի բնակչության 26%-ը՝ 2 մլրդ մարդ, չունի խմելու անվտանգ ջուր․․․
Ադրբեջանը պետք է դադարի իր դատապարտելի արարքներում Հայաստանին մեղադրել․ Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ գլխավոր քարտուղարին
Նամակում հերքվում է ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունն այն մասին․․․
Բաքվում ռազմական հանցագործություններիիրականացման մասին նյութերը կարող են ուղարկվել Հաագայի դատարան․ ՀՀ ներկաացուցիչ
Մեր միջազգային իրավաբանները ուշադիր արձանագրում են նման չդադարող հռետորաբանությունը, որը հնչում է, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով․․․․․․․․․․․․․
Արդարադատության միջազգային դատարանից որեւէ արձագանք ակնկալել պետք չէ․ փաստաբան
Իհարկե, եղել են դեպքեր, երբ դատարանը նման նախաձեռնություն է ցուցաբերել, բայց մեր դեպքում դա դեռեւս չենք տեսնում․․․
Անհրաժեշտ ենք համարում ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցների ձեռնարկումը՝ ուղղված ԼՂ ժողովրդի իրավունքների ապահովմանը. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանն ամեն գնով ձգտում է կոտրել սեփական հողում ազատ ապրելու արցախցիների կամքը՝ չխորշելով անգամ ահաբեկչական գործողություններից...
Առաջիկա տասնամյակներին Գանգեսը եւ Հարավային Ասիայի այլ գետեր կարող են ծանծաղանալ. Անտոնիու Գուտերիշ
Առաջիկա տասնամյակներին հարավասիական ջրառատ շատ գետեր կարող են բարակել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ