News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում: Այս մասին  NEWS. am-ին հայտնում են ԲԴԽ-ից:

Այցի նպատակը մարզային դատարանների աշխատակիցների խնդիրներին, շենքային պայմաններին առնչվող հարցերին տեղում ծանոթանալը և դատարանների նորնշանակ նախագահներին ներկայացնելն էր:

Գագիկ Ջհանգիրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց նաև Կարգադիրչների ծառայության նորանշանակ պետ՝ Սուրեն Բաղդասարյանին:

Հանդիպումների ընթացում ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը խոսեց առաջիկա անելիքների մասին, որոնք վերաբերում էին ինչպես դատարանների կառուցմանը, վերանորոգմանը, այնպես էլ դատարանների աշխատակիցների՝ Քաղաքացիական ծառայությունից Դատական ծառայությանը անցնելուն, սոցիալական երաշխիքների ապահովմանը և մի շարք այլ հարցերի:

Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ