News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Տեսահեռարձակման, կաբելային հեռուստատեսության, DHT, IPTV և OTT լուծումների առաջատար ATEME ընկերությունը այսօր հայտարարեց «Տելեկոմ Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ Beeline) հետ նոր պայմանագրի կնքման մասին: «Տելեկոմ Արմենիա»-ն որոշում է կայացրել արդիականացնել առկա համակարգը և գործարկել հեռուստատեսային ծառայությունների նորացված պլատֆորմ:

«Մեզ անհրաժեշտ էր հզոր, մասշտաբային ենթակառուցվածք վիդեո բովանդակություն մատուցելու համար: ATEME-ն ընտրվել է որպես վերջնական OTT լուծումների միասնական մատակարար ՝ ալիքների ընդունումից մինչև բովանդակության առաքման ցանց: Մենք նախատեսում ենք բարելավել մեր հեռուստատեսային պլատֆորմի աշխատանքը այնպիսի լուծումներով, որոնք կբարձրացնեն հիբրիդային IPTV / OTT ծառայությունների գործառնական արդյունավետությունը և հիմք կդառնան ապագայում նոր ձևաչափերով հեռարձակման հնարավորությունների ներդրման համար: Բացի այդ, ATEME ընկերության լուծումներն ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են տեսանյութերի բարձր որակը և տրաֆիկի խնայողականությունը՝ առանց որակի կորուստի: Նոր պլատֆորմը մեզ հնարավորություն կտա HD և UHD (4K) հեռուստատեսային բովանդակություն հասցնել հաճախորդին բարձր որակով և նվազագույն ուշացումներով», - նշեց «Տելեկոմ Արմենիա» ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը:

«Բիզնեսի զարգացմանը ուղղված որոշումներում մենք առաջնահերթություն ենք տալիս օգտատերերի հարմարավետությանը՝ հաշվի առնելով հեռուստաբովանդակության ստեղծման փոխակերպումը ինչպես նաև վճարովի հեռուստատեսության և OTT-ի միջև նվազող տարբերությունը: «Տելեկոմ Արմենիա»-ն մշակում է երկարաժամկետ ռազմավարություն, որը կօգնի ընկերությանը ներգրավել և պահպանել հեռուստադիտողների մեծ լսարան, և մենք ուրախ ենք օժանդակել այս նպատակի իրագործմանը», - ասել է ATEME ընկերության ԱՊՀ երկրների վաճառքի գծով տնօրեն Բորիս Յուրինը:

Ձեռք բերված համակարգը ներառում է TITAN պլատֆորմը՝ տվյալների սեղմման, ալիքների ստեղծման և ընդունման, NEA-ն՝ տվյալների ձևավորման համար, տեսանյութ ըստ պահանջի (VOD), հետաձգված դիտման տեխնոլոգիա և CDN՝ բովանդակության առաքման ցանց:

ATEME-ն հեռուստատեսային ծառայություններ մատուցողներին տրամադրում է IPTV և OTT ցանցերում տվյալների հոսքերի տեղափոխման միասնական հարթակ՝ հնարավորություն տալով օպտիմալացնել գործընթացները և բարձրացնել համակարգի արտադրողականությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2019-2022թթ․ վարույթում քննված կիբեռհանցագործությունների թիվը աճել է շուրջ 600 տոկոսով
2019-2022թթ․ վարույթների քանակը յուրաքանչյուր տարի կրկնապատկվել է...
Աբու Դաբիում թռչող մոտոցիկլետ է գործարկվել՝ կյանքեր փրկելու համար
Այն կարողանում է գետնից 20 մետր բարձրանալ եւ մինչեւ 80 կմ/ժ արագություն զարգացնել․․․
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կարգելափակի TikTok-ն իր բոլոր սարքերում
Կառավարության սարքերում TikTok-ն արգելելու մասին կառավարության որոշումից հետո Համայնքների եւ Լորդերի պալատների հանձնաժողովները որոշել են, որ TikTok-ը կարգելափակվի բոլոր խորհրդարանական սարքերում․․․
Կարևոր հարցերից մեկը որակյալ մասնագետների պակասն է, նրանց Գյումրիում պահելու, արտահոսքը կանխելու խնդիրը․ ԲՏԱ նախարար
Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել տեխնոկենտրոնի ճարտարագիտության և մուլտիմեդիայի...
Չեխիայի խորհրդարանը պատգամավորներին արգելել է օգտվել TikTok-ից
Արգելքը սահմանվել է  խորհրդարանի ղեկավարության կողմից՝ Կիբեր եւ տեղեկատվական անվտանգության ազգային․․․
Նոր որոշում. Արամի 44 հասցեում կիրականացվի «Թումո ստուդիաներ» անվճար կրթական ծրագիրը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում որոշում է կայացրել, որով...
Ամենաշատ