News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Չինաստանը պայմանավորվել են հետախուզական տվյալներ փոխանակել՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համար, հաղորդում է ԱՄԷ-ի Կենտրոնական բանկի ֆինանսական հետախուզության վարչությունը, հաղորդում է Reuters-ը:

ԱՄԷ-ն տեղեկատվություն կփոխանակի Չինաստանի փողերի լվացման դեմ մոնիթորինգի եւ վերլուծության կենտրոնի հետ՝ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման գործարքների, ինչպես նաեւ ներգրավված անձանց կամ կազմակերպությունների հետաքննության վերաբերյալ:

ԱՄԷ-ն վերջին մի քանի տարիների ընթացքում ձգտել է հաղթահարել այն ընկալումը, որ ինքը թեժ կետ է անօրինական փողերի համար: Փետրվարին կառավարությունը Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գրասենյակ է ստեղծել:

Չինաստանը Դուբայի խոշորագույն առեւտրային գործընկերն է եւ այս տարի նրա տնտեսության մեջ 29 միլիարդ դոլար է ներդրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ