News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հուլիսի 8-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ՊՊԾ խմբի ոստիկանները Նոր Հաճըն քաղաքում ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունք բերման ենթարկեցին նույն քաղաքի Թումանյան փողոցի 35-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կաթուցիչ, դեղնականաչավուն և սպիտակ փոշենման զանգվածներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բերման ենթարկվածի` դեղնականաչավուն զանգվածը սփայս տեսակի թմրանյութ է, որը գնել էր սոցիալական կայքի միջոցով ու պահում էր իր օգտագործման համար, իսկ փոշենման զանգվածը գտել էր քաղաքի լողավազաններից մեկի մոտ և պատկերացում չուներ, թե ինչ է:

Փորձագետի եզրակացության համաձայն` հայտնաբերվածը թմրանյութ էր:

Թմրամիջոցների ձեռք բերման հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ