News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 4-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություն ստացան, որ Ավան-Առինջում բնակվող 32-ամյա մի տղամարդ ապօրինի զենք ունի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը Ավանի բաժանմունքի քրեական հետախույզներն ու Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները կասկածվողին հայտնաբերեցին Աճառյան փողոցում ու բերման ենթարկեցին բաժանմունք։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 6 փամփուշտով։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է, նա դեպքի վայրից փախել էր
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը...
Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի վարույթը ժամանակավորապես կասեցվել է. փաստաբան
Գործով Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել, բայց մեղադրյալ չկա...
Գավառի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. 23 և 25 տարեկան երեւանցիներին բերման ենթարկեցին
Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները գիշերային...
Երևանում բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, տապալել հենասյունը. մի քանի շենքի գազամատակարարումը դադարեցվել է
Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը...
Հունաստանի իրավապահների կողմից 1 տարի հետախուզման մեջ գնտվող Ռեւազին գտել են Բագրատաշենի անցակետում
Սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից...
Լուսանկարում պատկերված անձը կասկածվում է ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ
Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել...
Ամենաշատ