News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Իշխանության երեկվա ամբողջ ձգձգումը ուներ մեկ նպատակ՝ զիջումներ կորզել ընդդիմությունից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Փորձում էին հավաստիացումներ ստանալ և ընդդիմության խնդրանք՝ քվե ստանալու նպատակով, որը, իհարկե, մերժվել է։ Որևէ համաձայնություն չեղավ։ Երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավորներից շատերը բացահայտեցին այդ սխեման, որն իշխանությունը քվեարկություն առ քվեարկություն իրականցնում էր՝ փորձելով կասկած սերմանել ընդդիմադիր խմբակցությունների մեջ։ Եվ դրանից հետո, տեսնելով որ ընդդիմությունը որևէ զիջման նպատակ չունի, և որ Իշխան Սաղաթելյանի համար գերնպատակը փոխնախագահ դառնալը չէ, այլ սահմանդրական պահանջ, իշխանությունը գնաց նման զիջման և ինչ-որ պատգամավորներ կողմ քվեարկեցին»,- նշեց նա։

Գեղամ Մանուկյանը ընդգծեց, որ եթե առաջին փուլում իշխանական ուժը չվերցնի պաշտպանության հանձաժողովը, ապա անպայման «Հայաստան» խմբակցությունը այն կվերցնի։

«Միշտ կարևորել ենք 44-օրյա պատերազմը ծնող պատճառների ամբողջական հետաքննությունը, որը ենթադրվում է, որ պաշտպանբության հանձնաժողովը պետք է անի»,- ասաց Մանուկյանը։

Հարցին, թե ինչ կլինի, եթե չընտրեն իրենց առաջադրած հանձնաժողովի ղեկավարին, նա արձագանքեց․ «Կլինի այն, ինչ եղավ փոխնախագահի դեպքում»։

Լրագրողի դիտարկմանը, թե ինչու են իշխող ուժի շատ պատգամավորներ անդրադառնում ՀՅԴ կուսակցությանը՝ հիշեցնելով Բաթումի պայմանագիրը Մանուկյանը նկատեց, որ 132 տարվա քաղաքական ուժին կարող են 100 տարվա բան հիշեցնել, մեծամասամբ՝ անգրագետ ձևով։

«Երկու-երեք տարվա «Քաղացիական պայմանագրին» ի՞նչ հիշեցնես։ «Քաղաքացիական պայմանագրում» երիտասարդ են, սովետական տարիներին չեն ապրեն, բոլշևիկյան դաստաիարակություն չեն ստացել, բայց այդքան բոլշևիկյան թույն Դաշնակցության նկատմամբ ո՞նց են կարողացել այս կարճ ժամանակում յուրացնել»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։

Տպել
Ամենաշատ