News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր, օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 10։50-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ժամանել է 2 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, վառվող ավտոմեքենայից մոտ 400 մետր հեռավորության վրա գործող հեղուկ գազի լիցքավորման կետի աշխատակիցները կրակմարիչներով փորձել են սեփական ուժերով մարել ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Նրանք նաև օգնություն են ցուցաբերել վարորդին, որից հետո քաղաքացիական ավտոմեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց։ Հրշեջները մարել են Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։  Դեպքի վայրում հավավքածները նշում էին, որ վարորդը ավտոմեքենան հեղուկ գազի լիցքավորման կայանում լիցքավորել է հեղուկ գազով, ապա դուրս է եկել, որից հետո, դեռևս անհայտ հանգամանքներում, ավտոմեքենայում կրակ  բռնկվել ու վայրկյանական տարածվել ողջ ավտոմեքենայով։ Գազալցակայանի աշխատակիցները ամեն կերպ փորձում էին կրակը մարեին, սակայն անզոր էին։ 

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ