Արցախի հարցով ԱԺ մշտական հանձնաժողովի ձեւավորումը վտանգավոր էր իշխող քաղաքական ուժի համար, որովհետեւ իշխող ուժի քաղաքականությունն է՝ մոռանալ Արցախը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլորգ Արմեն Բադալյանը:
«Իսկ այդ հանձնաժողովը ստիպելու էր մշտապես հիշել Արցախը: Դա հակասության մեջ էր մտնելու իշխող ուժի արտաքին քաղաքականության դոկտրինի հետ: Բնականաբար, իրենք դա չէին ցանկանում ստեղծել: Արցախի հարցով հանձնաժողով չստեղծելով իշխանության ուղերձը արտաքին աշխարհին մեկն էր՝ Արցախը մեզ այլեւս չի հետաքրքրում, դրանով մենք չենք զբաղվելու: Իսկ արցախցիներին դրանով ասվում է՝ դուք ձեր գլխի ճարը տեսեք»,-ասաց նա: