News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

Արմեն Գրիգորյանը զրուցակցին ներկայացրեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում Արմեն Գրիգորյանը  ուշադրություն հրավիրեց Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող  սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվեց իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական  կարգավորման անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձան նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։

Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծեց ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրեց, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի՝ ԵԽ-ի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը պետք է արձագանք ստանա. ԱԳ փոխնախարար
Հիշեցնելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Գևորգյանը նշել է, որ Արցախի բնակչության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար…
Ահաբեկչական գործողությունները շարունակվում են նաեւ տեղեկատվական դաշտում. Արցախի դատախազություն
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, սույն թվականի սեպտեմբերի 25-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր…
Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ
Փաստացի կերպով Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար…
Արցախում մնացած վիրավոր զինվորների վիճակը լավ է. կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի առողջապահության նախարարի խոսնակ
Երկու օր առաջ Արցախի առողջապահության նախարարը, պետնախարարը եւ մարդու իրավունքների պաշտպանն այցելել են հոկտեմբերի 14-ին Արցախի արևելյան...
«Պատիվ ունեմ». Ադրբեջանցիները ոչ միայն չեն հեռացել, այլեւ ամրապնդել են նախկինում զբաղեցրած դիրքերը
«Ինձ համար կարեւոր է իմանալ՝ արդյո՞ք Հայաստանի զինված ուժերն ունակ են արդյունավետ մարտական ​​հերթապահություն իրականացնել...
Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանում պահանջում է Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները
Յուրաքանչյուրի համար, ով գոնե ինչ-որ կերպ ծանոթ է իրավիճակին, լիովին պարզ է առաջին եւ վերջին կետերի անհեթեթությունը...
Ամենաշատ