News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացել է Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի կազմակերպած՝ «Buissup» կոնֆերանսը, որին որպես բանախոս նաև հրավիրված էր Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Կոնֆերանսին մասնակցում էր մոտ 300 երիտասարդ: Նրանք հնարավորություն են ստացել բացահայտելու Վիվա-ՄՏՍ-ի ընկերության հաջողության գաղտնիքներն ու ծանոթանալու ընկերության հիմնադրման և անցած ուղու պատմությանը:

Շուրջ 16 տարի է, ինչ Վիվա-ՄՏՍ-ը գործում է հայաստանյան շուկայում՝ իր բաժանորդներին ապահովելով ոչ միայն հեռահաղորդակցության, այլև թվային համալիր ծառայություններով: Տարիների ընթացքում, Վիվա-ՄՏՍ-ը գրանցել է թե՛ մի շարք հաջողություններ, թե՛ հաղթահարել դժվարություններ՝ կարողանալով կառուցել կենսունակ  ու օրինակելի ընկերություն:

«Առանց դժվարությունների անհնար կլիներ գրանցել հաջողություններ: 16 տարի շարունակ մեր ընկերությունը հանդիպել է տարատեսակ դժվարությունների, բայց այդ տարիները դարձել են կայուն ու աստիճանական աճի տարիներ՝ օգնելով կառուցել այն ընկերությունը, որի գործունեության ականատեսն եք այսօր»,- երիտասարդներին ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«2020 թվականին՝ COVID-19 համավարակից ընդամենը մի քանի ամիս առաջ մենք փոխեցինք ընկերության կորպորատիվ տարբերանշանը՝ այպիսով շեշտադրելով ընկերության ռազմավարական ուղղվածությունը դեպի երիտասարդությունն ու թվային աշխարհը: Այսօր մենք գտնվում ենք թվային փոխակերպման փուլում և առաջարկում ենք շատ ավելին, քան բջջային ծառայություններ: Մենք առաջարկում ենք տարատեսակ հավելվածներ, փաթեթներ, ֆինանսավճարային  գործիքներ, կորպորատիվ լուծոմներ, ամպային ծառայություններ: Մեծ պահանջարկ են վայելում հեռավար  աշխատանքի համար նախատեսված լուծումները»:

Յիրիկյանը ներկայացրել է մի շարք  գործիքներ, որոնք օգնում են ընկերությանը մշտապես մնալ առաջատարն այնպիսի մրցակցային ոլորտում, ինչպիսին տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաներն են:  «Մենք ստիպված ենք ձեռքը միշտ պահել զարկերակին: Այլ կերպ ասած՝ մենք չենք կարող շատ երկար մնալ մի կետում»:

«Երբ ասում եմ «Մենք», նկատի ունեմ Վիվա-ՄՏՍ-ի թիմը՝ ընտանիքը: Մեր ընկերության կարևոր ձեռքբերումը մարդիկ են՝ արժեք ստեղծող բանիմաց մասնագետներ ու թիմային խաղացողներ: Իմ թիմակիցները հասկանում են Վիվա-ՄՏՍ-ի ռազմավարական կարևորությունը երկրի տնտեսության համար և առաքելությունը՝ որպես կորպորատիվ մշակույթ տարածող ընկերություն», ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Իր ելույթի ընթացքում Յիրիկյանն իր փորձով և գիտելիքով ոգևորել է երիտասարդ ապագա գործարարներին՝ հորդորելով հավատալ այն արժեքին, որը ցանկանում են ստեղծել և միշտ փորձել լինել նորարար:

«Աշխարհը փոխակերպվում է կայծակնային արագությամբ, իսկ նորարար գաղափարների պահանջն աճում է էլ ավելի արագ, ուստի այդ ճանապարհին կարևոր է հասկանալ, թե որքանո՞վ է ձեր միտքը պատրաստ համահունչ լինել այդ փոփոխություններին: Իսկ նման փոփոխություններին համընթաց քայլելու համար տեխնիկական գիտելիքը հաճախ բավարար չէ: Աշխատե՛ք ձեր ինքնության ու մասնագիտական զարգացման ուղղությամբ, ձեռք բերեք առաջնորդելու կարողություն և հավատարիմ մնացեք ձեր արժեքներին»,- ամփոփել է Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանում գործարարության ոլորտը տարեցտարի էլ ավելի է գրավում երիտասարդների ուշադրությունը և այսպիսի կոնֆերանսները հիանալի հնարավորություն են ընձեռում երիտասարդներին՝ բացահայտելու և կերտելու բիզնեսի  հաջողության իրենց բանաձևը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ