News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Երեւանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր ԱԺ  նիստին մասնակցող Արմեն Գեւորգյանի բացակայության պատճառով:

Գործընթացը կշարունակվի երկարատեւ ընդմիջումից հետո՝ արձակուրդների, փաստաբանների բացակայության, եւ մոտ մեկ ամիս՝  ընտրությունների եւ «Հայաստան» դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու հետ կապված: Դաշինքը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը: Ինքը՝ Քոչարյանը, պատգամավորական մանդատը չի վերցրել: Արմեն Գեւորգյանը, հակառակը, ներկայացնում է դաշինքը խորհրդարանում: Սկզբում այս գործում ներգրավված էին նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը (այժմ՝ նաեւ պատգամավոր) եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հակասահմանադրական ճանաչումից հետո Օհանյանին եւ Խաչատուրովին առաջադրված մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումն ամբողջությամբ դադարեցվեց: Համանման կերպով դադարեցվել է նաեւ քրեական հետապնդումը Քոչարյանի եւ Գեւորգյանի նկատմամբ այս հոդվածով: Մնացել է միայն Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքը կաշառք վերցնելու մեջ եւ փողերի լվացման մեղադրանք Արմեն Գևորգյանի դեմ: Սակայն գլխավոր դատախազը կարծում է, որ 300.1 հոդվածի վերացման հետ կապված մեղադրանքը կարող է փոխարինվել մեկ այլ «հարմար» հոդվածով:Այս առնչությամբ Գլխավոր դատախազությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթների մասով, որոնք խոչընդոտում են մեղադրանքի վերաորակավորումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ