News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Թալիբան»-ը հայտարարել է աֆղանական մեծությամբ երկրորդ քաղաք Քանդահարի գրավման մասին: Գրավման մասին Twitter-ում հայտնել է շարժման մամուլի քարտուղարը: «Կանդահարն ամբողջությամբ նվաճված է»,- գրել է նա, հայտնում է РБК-ն:

Քանդահարը համանուն նահանգի վարչական կենտրոնն է: Նահանգապետի ներկայացուցիչ Բագիր Ահմադին ասել է, որ թալիբները մտել են քաղաք, սակայն վստահեցրել է, որ աֆղանական բանակը փորձում է նրանց ուժով դուրս մղել, գրում է The Associated Press-ը:

AL Jazeera-ն, հղում անելով քաղաքի բնակիչներին, հայտնում է, որ մարտերի պատճառով Քանդահարի միջազգային օդանավակայանից բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել:

Ավելի վաղ հաղորդվել էր թալիբների կողմից Հերաթի եւ Հազնիի գրավման մասին: Հերաթի գրավումը թալիբների ամենամեծ հաջողությունն էր, որոնք մեկշաբաթյա բլիցի ընթացքում գրավել են Աֆղանստանի 34 նահանգներից 11-ի մայրաքաղաքները: Մինչդեռ Հազնիի գրավումը փակում է Աֆղանստանի մայրաքաղաքը երկրի հարավային նահանգների հետ կապող կարեւոր մայրուղին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ