News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոտ դ’Իվուարի առողջապահության նախարարությունը հաստատել է 1994 թվականից ի վեր Էբոլա տենդով հիվանդանալու առաջին դեպքը:

Կոտ դ'Իվուարի Պաստերի ինստիտուտը հաստատել է Էբոլա վարակիչ հիվանդությունը՝ Գվինեայից ժամանելուց հետո Աբիջանում հոսպիտալացված պացիենտից վերցված նմուշներում:

Գվինեայում ավելի վաղ տեղի էր ունեցել Էբոլայի քառամսյա բռնկում, որի մասին հայտարարվել էր 2021 թվականի հունիսի 19-ին: Ոչ մի ապացույց չկա, որ Կոտ դ'Իվուարում ներկայիս դեպքը կապված է Գվինեայում ավելի վաղ բռնկման հետ: Լրացուցիչ հետազոտությունները եւ գենոմային հաջորդականությունը թույլ կտան նույնականացնել շտամը եւ կորոշեն, թե արդյոք կապ կա երկու բռնկումների միջեւ, տեղեկացնում է ԱՀԿ-ն:

«Շատ մտահոգիչ է այն փաստը, որ այս բռնկումը հայտնաբերվել է Աբիջանում, ավելի քան 4 միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաքում»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոետին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ