News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոչ ոք չպետք է փոխադարձության սկզբունքով ճանաչի թալիբների կառավարությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ հավելելով, որ շուտով Աֆղանստանը կունենա նոր վարչակազմ, հաղորդել է Reuters-ը:

«Մենք չենք ցանկանում, որ որեւէ մեկը երկկողմանիորեն ճանաչի «Թալիբանը»», - ասել է Ջոնսոնը՝ Արեւմուտքին կոչ անելով համատեղ աշխատել Աֆղանստանի ուղղությամբ այնպիսի մեխանիզմների միջոցով, ինչպիսիք են ՄԱԿ-ը եւ ՆԱՏՕ-ն: «Մենք ցանկանում ենք հնարավորինս միասնական դիրքորոշում ունենալ բոլոր համախոհների շրջանում, որպեսզի թույլ չտանք, որ Աֆղանստանը կրկին ահաբեկչության օջախի վերածվի»:  

Հարցին, թե ակնկալո՞ւմ էր, որ երկիրն այդքան արագ թալիբների ձեռքը կընկնի, նա պատասխանել է. «Կարծում եմ՝ արդարացի կլինի ասել, որ ամերիկյան ուժերի դուրսբերման որոշումը արագացրեց գործընթացը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ