News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «Աֆղանստանում գլոբալ ահաբեկչական սպառնալիքի կասեցման» համատեղ աշխատանքի կոչ է արել աշխարհին այն բանից հետո, երբ թալիբները իրենց վերահսկողության տակ են առել պատերազմից բզկտված երկիրը:

«Միջազգային հանրությունը պետք է միավորվի, որպեսզի համոզվի, որ Աֆղանստանը այլեւս երբեք չի օգտագործվի որպես ահաբեկչական կազմակերպությունների հարթակ կամ ապաստան»,- ասել է Գուտերեշը՝ Աֆղանստանի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:

«Ես կոչ եմ անում Անվտանգության խորհրդին եւ միջազգային հանրությանը` միավորվել, աշխատել միասին եւ գործել միասնաբար»,- հավելել է Գուտերեշը: Նա երկրներին կոչ է արել «օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Աֆղանստանում գլոբալ ահաբեկչական սպառնալիքը ճնշելու եւ մարդու հիմնական իրավունքների պահպանումը երաշխավորելու համար»:

Գուտերեշն ասել է, որ աֆղանստանցիները «արժանի են մեր լիակատար աջակցությանը»: «Հաջորդ օրերը որոշիչ կլինեն»,- նշել է նա: «Աշխարհը նայում է: Մենք չենք կարող եւ չպետք է լքենք Աֆղանստանի ժողովրդին»: Նրա խոսքով «ծայրահեղ կարեւոր է պաշտպանել աֆղանցի կանանց եւ աղջիկների դժվարությամբ ձեռք բերված իրավունքները»: Գուտերեշը նաեւ կոչ է արել թալիբներին «հարգել եւ պաշտպանել միջազգային հումանիտար իրավունքը եւ բոլոր մարդկանց իրավունքներն ու ազատությունները»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ