News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2024 թվականը Լուսնի վրա մարդկանց վայրէջք իրականացնելու ՆԱՍԱ-ի ծրագրերը գործնականում անիրատեսական են, գրել է Axios-ը:

Քանի որ Միջազգային տիեզերական կայանը հնանում է, աշխարհաքաղաքական ուշադրությունը գնալով կենտրոնանալու է Լուսնի վրա, իսկ ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը եւ այլ երկրներ մասնակցելու են մարդկանց Լուսին հասցնելու տարբեր ծրագրերին:

Թրամփի վարչակազմը Լուսնի վրա վայրէջքի վերջնաժամկետը 2028 թվականից տեղափոխել է 2024 թվականին, որպեսզի դա տեղի ունենա մինչեւ իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտը: Բայդենի վարչակազմը պահպանել է այս վերջնաժամկետը, սակայն փորձագետների կարծիքով՝ այն իրատեսական է: «Ես չգիտեմ որեւէ մեկին, ով իսկապես հավատում է այս ժամկետին», - ասել է Վիկտորիա Սամսոնը «Անվտանգ աշխարհ» հիմնադրամից: «Բոլորը հասկանում էին, որ այն ուղղված էր ոչ թե ծրագրային, այլ քաղաքական նպատակին հասնելուն»:

ՆԱՍԱ-ի Գլխավոր տեսուչի գրասենյակը անցյալ շաբաթ հայտարարել է, որ դեպի Լուսին առաքելության համար նախատեսված սկաֆանդրները պատրաստ կլինեն «ամենաշուտը 2025 թվականի ապրիլին»: ՆԱՍԱ-ի Space Launch System հրթիռը եւ Orion կապսուլան, որոնք անհրաժեշտ են վայրէջքի համար, նույնպես հետ են մնում ժամանակացույցից: «Տեխնիկապես ոչ մի կերպ հնարավոր չէ նպատակին հասնել մինչեւ 2024 թվականը: Այնպես որ, այո, սկաֆանդրի մասին զեկույցը վերջին կաթիլն է, սակայն դրանից բացի շատ անպատրաստ բաներ կան», - ասել է Ջորջ Վաշինգտոն համալսարանի Տիեզերական քաղաքականության ինստիտուտի հիմնադիր Ջոն Լոգսդոնը:

Նույնիսկ Թրամփի վարչակազմի օրոք Artemis ծրագիրը բավականաչափ ֆինանսավորվում չի ունեցել: Վերջնաժամկետը հասարակության ու Կոնգրեսի մոտ անիրատեսական ակնկալիքներ առաջացրեց եւ ստիպեց ինժեներներին տեղավորվել անիրատեսական ժամկետներում: «Իրականացնելու համար շատ հավակնոտ վերջնաժամկետ ունենք` համեստ ֆինանսավորման հետ մեկտեղ: Դա գրեթե անհնար է», - ասել է Քեյսի Դրեյերը «Մոլորակային հասարակությունից»: «Սա արդարացի չէ ՆԱՍԱ-ի հանդեպ: Սա արդարացի չէ հասարակության հանդեպ... Եթե ցանկանում էինք տեղավորվել այս ժամկետներում, Կոնգրեսը պետք է գումար հատկացներ, եւ, անկեղծ ասած, [Թրամփի] վարչակազմը պետք է շատ ավելին պահանջեր»:

Հավակնոտ վերջնաժամկետը կարող է նաեւ դրդել այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են Ռուսաստանը կամ Չինաստանը, սահմանել ավելի հավակնոտ ժամկետներ՝ մեծացնելով մրցակցությունը, ասել է Սամսոնը: ՆԱՍԱ-ն դեռ պետք է ճշգրտի Artemis-ի ժամանակացույցը, սակայն փորձագետները ակնկալում են, որ վայրէջքը հետաձգվելու է մի քանի տարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ