News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը սկսվել է նախորդ դարի 90-ականներից։ Հաշվի առնելով սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, այդ տարիներին ԵՄ-ն հիմնականում իրականացնում էր մարդասիրական ծրագրեր։

2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանը անդամակցեց Եվրոպայի խորհրդին, որն էլ ավելի խորացրեց Եվրոպական ընտանիքի հետ երկկողմ հարաբերությունները և բազմաթիվ ոլորտներ ընդգրկող նոր օրակարգ առաջադրեց։ Ուշագրավ է, որ մեր անդամակցությունը տեղի ունեցավ Ադրբեջանի հետ միասին,  որովհետև Եվրոպայի խորհուրդը, հաշվի առնել արցախյան հակամարտության առկայությունը և նախապատվությունը մեկ երկրի չտալու համար, որոշեց Հայաստանին և Ադրբեջանին ընդունել միաժամանակ:

2000-ականներից նոր թափ ստացան Հայաստան-ԵՄ ծրագրերը, և մի քանի փուլերով ԵՄ-ն խոշոր ներդրումային ծրագրեր իրականացրեց պետական և ոչ պետական հատվածների կարողությունների ուժեղացման ուղղությամբ, մասնավորապես՝  2007– 2013թթ․ ԵՀՔԳ գործիքով 285.1 մլն եվրոյի օժանդակություն ցուցաբերեց Հայաստանին, 2014 – 2017թթ․ ԵՀԳ գործիքով՝ 140 – 170 մլն եվրոյի, իսկ 2017-2020թթ՝ 160 մլն եվրոյի: Բացի այդ ծրագրերից ԵՄ-ն ֆինանսավորում էր նաև՝

• Հարևանության ներդրումային պլատֆորմը (ՀՆՊ)

• Թեմատիկ ծրագրերը, օր.՝ Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքը

Հիշեցնենք, որ 2015 թվականին ավարտվեցին ԵՄ-ի ամենամեծ գիտահետազոտական և նորարարական ծրագրում՝ «ՀՈՐԻԶՈՆ 2020-ում», Հայաստանի մասնակցության շուրջ բանակցությունները, իսկ 2016 թ.-ի մայիսին ստորագրվեց այդ ծրագրի շրջանակում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը:  «ՀՈՐԻԶՈՆ 2020-ի» միջոցով տրամադրվում է ֆինանսավորում գիտահետազոտական և նորարարության ոլորտին և աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին։

2015թ-ի վերջին ստորագրվեց Փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին) ուղղված եվրոպական COSME ծրագրին Հայաստանի մասնակցությունը հաստատող փաստաթուղթը։ Ծրագիրը խթանում է ձեռնարկատիրությունը և ձեռնարկատիրական մշակույթը, մեծացնում է ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների մատչելիությունը և նպաստում ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը։

2016-2020 թթ. ընթացքում ԵՄ-ն  տրամադրել է շուրջ 23 մլն եվրո ֆինանսավորում Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը:  Միջոցառումներն ընդգրկել են ՓՄՁ քաղաքականության իրականացումից մինչև ֆինանսական միջոցների հասանելիությանն ուղղված գործողություններ:

Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ երիտասարդական ծրագրեր, մասնավորապես՝ «Տեմպուսի» 21 և կարողությունների զարգացման  «Էրազմուս պլյուսի» 5 ծրագրերը, որոնք ընդգրկում են 22 ՀՀ բուհեր և 31 կազմակերպություններ, այդ թվում և մասնավոր ձեռնարկություններ, նախարարություններ և ոչ-պետական կազմակերպություններ:  Յուրաքանչյուր  ծրագրի տևողությունը շուրջ երեք տարի է. հատկացված անհատական բյուջեները կազմում էին համապատասխանաբար 20.290.252 եվրո և 4.392.388 եվրո:

Միաժամանակ, պետական հատվածի կարողությունների ուժեղացման նպատակով Հայաստանն ամեն տարի օգտվում էր տեխնիկական աջակցության տեղեկատվական փոխանակման ԹԱՅԵՔՍ գործիքից և Եվրամիության մասնագիտացված հաստատությունների հետ իրականացնում էր Թվինինգ ծրագրեր:

Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ուներ նաև այն, որ 2016թ․ ԵՄ ամփոփեց Հայաստանի հետ նոր Ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները, իսկ գործող իշխանությունների օրոք Քաղավիացիոն կոմիտեի սխալ աշխատանքի հետեւանքով հայկական երկու ընկերություններ զրկվեցին դեպի Եվրոպա չվերթների իրավունքից։

Հարկ է ևս մեկ անգամ ընդգծել, որ 2016 թվականի դրությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ուներ 129 գործող ծրագրեր՝ 269 մլն եվրո ընդհանուր բյուջեով։

Ամփոփելով՝  արձանագրենք, որ վերջին տասնամյակներում ամեն տարի ՀՀ-ԵՄ երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր են կնքվել, իսկ վերջին երեք տարիներին նոր համաձայնագրերի մասին տեղեկատվությունը բացակայում է կամ խոստումների մակարդակի վրա է։   

2021 թվականի հուլիսի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց աննախադեպ ԵՄ-ի 2,6 մլրդ եվրոյի օժանդակության մասին։ Սակայն իրականությունն այն է, որ 2,6 միլիարդը անհատույց չէ, այլ հիմնականում վարկ է (մոտ 1,4 մլրդը` նույն միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝   IMF, WB, EBRD, EDB, ADB, և այլն, բայց հնարավոր է ԵՄ գործիքների կիրառմամբ՝ չնչին ցածր տոկոսով), 1 միլիարդ եվրոն մասնավոր ներդրումների մասին խոստումներ են՝ 5-7 տարիների համար, և միայն 200 միլիոն եվրոն է որպես անհատույց օժանդակություն։  Ի դեպ, այդ  200 միլիոնն անհատույց գումարը տրամադրվելու է  5 տարվա ընթացքում, այսինքն՝ տարեկան 40 մլն եվրո: Հատկանշական է, որ գործող իշխանությունները ԵՄ-ի 2,6 մլրդ եվրոյի խոստումը ներկայացնում են որպես իրենց վերընտրվելու արդյունք։

Համեմատության համար պետք է նշել, որ մինչ 2018 թվականը ԵՄ-ից տարեկան 50-55 մլն եվրո անհատույց բյուջետային աջակցություն էր հատկացվում  Հայաստանին՝  առանց Արցախը հանձնելու, առանց բանակը քանդելու, առանց հազարավոր զոհերի և վիրավորների։

Համեմատության համար նշենք, որ գործող ընդդիմությունը խոստանում էր, որ իշխանափոխության դեպքում օտարերկրյա մասնավոր ներդրումները առաջիկա 5 տարիների ընթացքում կլինեին առնվազն 5 մլրդ դոլար, ընդ որում՝ միայն առաջին տարում՝ առվազն 1 մլրդ, ըստ էության՝ ԵՄ-ի անհատույց աջակցությունից՝ 200 մլն եվրոյից,  5 անգամ ավելի, և պետական պարտքի ավելացումը՝ վարկային միջոցների ներգրավումը, կդիտարկվեր ըստ անհրաժեշտության։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ