News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է մինչեւ 2030 թվականը Մերձավոր Արեւելքի քաղաքական քարտեզի իր տեսլականը:

«Պակիստանը միավորվելու է Աֆղանստանի հետ եւ ստեղծվելու է Փուշթունիստանի միասնական պետություն: Բոլոր այլ ոչ-փուշթուն ժողովուրդները կմղվեն դեպի արեւմուտք` Կենտրոնական Ասիա: Հազարիները` Աֆղանստանի մեկ այլ ժողովուրդ, ստիպված կլինեն փախնել Իրան, որտեղ ապրում են իրենց կրոնակից շիաները:

Սակայն Իրանն այդ ժամանակ կարող է ոչնչացած լինել: Հակաիրանական ուժերը կփորձեն դրա փոխարեն ստեղծել առանձին իրանական Ադրբեջան, Պարսկաստան, Թուրքմենստան եւ Բելուջիստան: Երկրի մասնատման արդյունքում կհայտնվեն հսկայական թվով փախստականներ, որոնք կշարժվեն դեպի հյուսիս՝ Կովկաս եւ Թուրքմենստան: Մասնավորապես, իրանցի թուրքմենները կփորձեն վերամիավորվել թուրքմենների հետ Կենտրոնական Ասիայում, եւ դրա հիման վրա հակամարտություններ են հնարավոր:

Թուրքիայում ԱՄՆ-ի աջակցությամբ թուրք, սիրիացի, իրանցի եւ իրաքցի քրդերի հիման վրա կստեղծվի նոր Քուրդիստանի պետություն` մայրաքաղաք Դիարբեքիրով, իսկ նրանց թիվը մոտ 40 միլիոն է: Դրանից կսկսվի Թուրքիայի մասնատումը: Հետագայում Եվրոպան կօգնի Հայաստանին վերադարձնել արեւմտահայկական հողերը, որոնք դեռ Թուրքիայի կազմում են, Հունաստանը կազատագրի Կիպրոսը եւ կպահանջի Իզմիրը: Բուլղարիան կփորձի վերադարձնել Թրակիան:

Իրաքում սուննիները կվերադառնան իշխանության եւ կվերականգնեն գերիշխանությունը երկրի հյուսիսային մասում` մայրաքաղաք Բաղդադում, իսկ հարավային հատվածը հիմք կդառնա շիա արաբական նոր պետության համար, որի մայրաքաղաքը կլինի Բասրան:

Այս փոփոխությունների հիմնական շահառուն կլինի Իսրայելը, որը կգերիշխի այս փոքր, մասնատված պետությունների վրա:

Հսկայական թվով փախստականներ Աֆղանստանից, Իրանից եւ Թուրքիայից կհանգեցնեն երկարատեւ քաղաքացիական պատերազմի Կենտրոնական Ասիայում, այդ թվում` Հարավային Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը: Այնտեղ կհայտնվեն իրենց փախստականները, ովքեր կշարժվեն ավելի հյուսիս: Բայց Ռուսաստանը ոչ ոքի թույլ չի տա ո՛չ իր տարածք, ո՛չ էլ իր տարածքով մուտք գործել դեպի Արեւմուտք, Եվրոպա:

Ի վերջո, երկար քաղաքացիական պատերազմից հետո մինչև 2030 թվական, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ղեկավարները կխնդրեն իրենց տարածքներն ընդունել Ռուսաստանի կազմում ՝ անվտանգությունն ապահովելու համար: Նրանք խնդրելու են, որ ռուս-փուշթունական ​​սահմանն անցնի ներկայիս սահմանով մի կողմից Աֆղանստանի եւ մյուս կողմից ՝ Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի միջեւ: Ռուսաստանը սպասողական դիրք կզբաղեցնի: Մի կողմից մենք ճանաչում ենք այնպիսի նոր պետություններ, ինչպիսիք են Բելուջիստանը, իրանական Ադրբեջանը, Պարսկաստանը եւ Քրդստանը: Մենք կհամաձայնենք նաեւ Հայաստանի կողմից իր արեւմտյան հողերի վերադարձին, Կիպրոսի ազատագրմանւ եւ Թրակիայի` Բուլղարիային միացման հնարավորությանը:

Բայց մյուս կողմից մենք չենք կարողանա մեր պետության կազմ ընդունել Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, քանի որ սա քայքայված տնտեսություն է, հսկայական թվով փախստականներ, պատերազմի միջով անցած շատ չարացած, սոված մարդիկ: Ռուսաստանը կշարունակի ամրապնդել առեւտրատնտեսական հարաբերություններն այս հանրապետությունների հետ եւ կգնի Կենտրոնական Ասիայի բոլոր ավանդական ապրանքները` միրգ, բանջարեղեն, սեխ, բուրդ, խոշոր եղջերավոր անասուն, միս, բամբակ եւ այն ամենը, ինչով հարուստ է Կենտրոնական Ասիան, եւ առեւտուրն անհրաժեշտ եկամուտ կապահովի՝ այս հանրապետություններում բնակչության կենսամակարդակը պահպանելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ