News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը հայտարարել է, որ իր մարդասիրական ավիացիոն ծառայությունը վերսկսում է օդային գործողությունները Աֆղանստանում, որպեսզի 160 մարդասիրական կազմակերպություններ կարողանան շարունակել գործունեությունը երկրի նահանգներում, հաղորդել է AP-ն:

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ ծառայությունը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը կապում է հյուսիսում Մազարի Շարիֆի եւ հարավ-արեւելքում` Քանդահարի հետ: Նա նշել է, որ բեռնատար օդային կամուրջ է կառուցվում՝ ոչ պարենային ապրանքների, ինչպիսիք են բժշկական եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների տեղափոխման համար:  

Նրա խոսքով՝ ավիաուղու ներքին ուղեւորափոխադրումների համար անհրաժեշտ է 18 մլն դոլար, իսկ բեռնատար օդային կամրջի աշխատանքը շարունակելու համար` 12 մլն դոլար:

«2002 թվականից մինչեւ 2021 թվականը Աֆղանստանում ՄԱԿ-ի մարդասիրական օդային ծառայությունը սպասարկել է երկրի ավելի քան 20 ուղղություններ», - ասել է Դյուժարիկը: «Այն կձգտի վերադառնալ այս վայրեր, հենց որ անվտանգությունն ու ֆինանսավորումը թույլ տան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ