News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ուզում եմ ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Ուրախ եմ, որ իմ թանկագին գործընկերն այսօր հյուրընկալվում է Թբիլիսիում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Թբբիլիսիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Ուզում եմ գործընկերոջս եւս մեկ անգամ շնորհավորել խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ, եւ համոզված եմ, որ նա հաջողություն ու զարգացում կբերի հայ ժողովրդին ու Հայաստանին»,-ասաց նա:

Իր հերթին ՀՀ վարչապետն ասաց. «Մեծարգո պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել  հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ եւ հաճույք է այցելել եղբայրական Վրաստանի մայրաքաղաք, որովհետեւ նախ սա լավ առիթ է շփվել ընկերների ու բարեկամների հետ եւ երկրորդ՝ քննարկել մեր երկկողմ հարաբերություններ հարցեր, տարածաշրջանային հարցեր, միջազգային հարաբերությունների հարցեր: Ուրախ եմ, որ մեր կառավարությունների միջեւ բավականին արդյունավետ համագործակցություն է հաստատվել: Համոզված եմ, որ մեր այս հանդիպման արդյունքում այդ համագործակցությունը ավելի արդյոնավետ ու սերտ կդառնա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ