News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ջեյմս Ուեբի տիեզերական աստղադիտակը, որը, ինչպես հուսով են աստղագետները, բացահայտումների նոր դարաշրջանի սկիզբ կդնի, կգործարկվի դեկտեմբերի 18-ին, հաղորդում է NASA-ն, փոխանցում է AFP-ն:

10 միլիարդ դոլար արժողությամբ աստղադիտարանը, որը NASA-ի, Եվրոպական տիեզերական գործակալության եւ Կանադայի տիեզերական գործակալության համատեղ նախագիծն է, կարձակվի Ariane 5 հրթիռի վրա` Ֆրանսիական Գվիանայի տիեզերակայանից:

Ներկայումս այն պահվում է Ռեդոնդո-բիչում (Կալիֆոռնիա) Northrop Grumman կապալառուի օբյեկտներում:

Հետազոտողները ցանկանում են օգտագործել տիեզերական աստղադիտակը, որը երբեւէ ստեղծված ամենամեծն ու ամենահզորն է, որպեսզի տեսնեն առաջին աստղերն ու գալակտիկաները, որոնք ձեւավորվել են Մեծ պայթյունից մի քանի հարյուր միլիոն տարի անց:

Հիմնական առանձնահատկությունը ինֆրակարմիր ճառագայթումը հայտնաբերելու ունակությունն է, քանի որ մինչ այն ժամանակը, երբ առաջին օբյեկտների լույսը հասնում է մեր աստղադիտակներին, այն տիեզերքի ընդլայնման արդյունքում տեղափոխվում է դեպի էլեկտրամագնիսական սպեկտրի կարմիր ծայրը: Ներկայիս «Հաբլ» տիեզերական աստղադիտակն ունի ինֆրակարմիր ճառագայթման սահմանափակ թողունակություն: Աստղագետները նաեւ հույս ունեն, որ Ջեյմս Ուեբի աստղադիտակը կարագացնի այլմոլորակային աշխարհների հայտնաբերումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ