News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:

NEWS.am-ին ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են բարեկամական և բարիդրացիական բնույթ ունեցող հայ-վրացական հարաբերությունների լայն օրակարգի հարցեր, պատրաստակամություն հայտնել՝ ջանքեր գործադրելու փոխգործակցության առավել խորացման ուղղությամբ, մասնավորապես՝ քաղաքական, տնտեսական, հաղորդակցության, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում:

«Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ երկու երկրների միջև երկխոսության ակտիվացումն ու համագործակցությունը կնպաստեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Վրաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացումը՝ այս համատեքստում առանձնացնելով ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը:

Զրուցակիցները քննարկել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին վերաբերող հարցեր և դրա շրջանակում նոր հնարավորությունները:

Տարածաշրջանում կայուն զարգացման և անվտանգության ամրապնդման համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը, ինչը նաև նոր հնարավորություններ կընձեռի Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ 15 հայ ռազմագերիների հայրենադարձման գործում ներդրած միջնորդական ջանքերի համար։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների խախտում է:

ՀՀ ԱԳ նախարարն իր վրաց գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչը խաթարում է տարածաշրջանային կայունությանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ