News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ճապոնիան եւ Վիետնամը համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա պաշտպանական սպառազինության եւ տեխնոլոգիաների արտահանում իրականացնել հարավարեւելյան Ասիայի երկու երկրների միջեւ՝ տարածաշրջանային ջրերում Չինաստանի աճող ճնշման ֆոնին, հաղորդում է Kyodo-ն:

Համաձայնագիրը ստորագրվել է Հանոյում՝ անցած տարի պաշտոնը ստանձնելուց ի վեր Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Քիշիի առաջին արտասահմանյան ուղեւորության ընթացքում: Ճապոնիան կարագացնի Վիետնամի հետ բանակցությունները Ինքնապաշտպանական ուժերի նավերի վաճառքի վերաբերյալ, ասել է Քիշին՝ վիետնամցի իր գործընկեր Ֆան Վան Գյանգի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նշվում է, որ Քիշին եւ Գյանգը նաեւ պայմանավորվել են արագացնել քննարկումն այն մասին, թե որ զենքերը կարող են դառնալ ռազմանավերի վերազինման ոլորտում առաջիկա արտահանման օբյեկտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ