News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի 39-ամյա բնակիչը, վարելով «Զիլ» մակնիշի վերամբարձ կռունկ բեռնատար ավտոմեքենան, ուղևորվել է Էջմիածին քաղաքից դեպի Արտիմետ գյուղ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատված, որտեղ կայանված է եղել 38-ամյա տղամարդուն պատկանող «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 39-ամյա տղամարդը վերամբարձ կռունկ ավտոմեքենայով փորձել է հետընթաց կատարել և մոտենալ «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին, որպեսզի կարողանա բեռնատարում գտնվող «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան իջեցնել և կայանել այդ հատվածում: Սակայն այդ ընթացքում «Իվեկո» բեռնատար ավտոմեքենայի վարորդը՝ Արարատի մարզի 65-ամյա բնակիչը, անսպասելի հայտնվել է կայանված բեռնատար և հետընթաց կատարող վերամբարձ կռունկ ավտոմեքենաների միջև, որի ժամանակ էլ վերամբարձ կռունկ ավտոմեքենայի վարորդը, չնկատելով վերջինիս՝ վրաերթի է ենթարկել: 65-ամյա տղամարդը, մնալով բեռնատար ավտոմեքենաների միջնամասում, ստացել է մարմնական վնասվածքներ և ժամը 08:10-ին տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ