News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել Սինգապուրի հետ դեղամիջոցների հետազոտման եւ ստեղծման, ինչպես նաեւ վիրուսների ուսումնասիրման հարցում, ասվում է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում։

«Չինաստանը պատրաստ է համագործակցություն ծավալել սինգապուրյան կողմի հետ դեղամիջոցների հետազոտման եւ ստեղծման, վիրուսների եւ այլ ուղղությունների ուսումնասիրման հարցում, ինչպես նաեւ միասին դիմակայել «պատվաստանյութային նացիոնալիզմին», որպեսզի սեփական ավանդը ներդնի տարածաշրջանում համավարակի դեմ պայքարում»,- նշել է Վան Ին։

Սինգապուրցի պաշտոնակցի՝ Վիվիան Բալաքրիշնանի հետ հանդիպման ընթացքում նախարարը նաեւ ասել է, որ «վիրուսը տարբերություն չի դնում ազգային սահմանների եւ ցեղերի միջեւ, միայն ողջ մարդկության համախմբվածությունը կարող է վերջնականապես հաղթել համավարակը»։ Նա նշել է, որ վիրուսի ծագման հարցի քաղաքականացումը, պատասխանատվությունն այս կամ այն կողմի վրա դնելը եւ «սլաքների տեղափոխումը» վնաս են հասցնում միջազգային հակահամաճարակային համագործակցությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ