News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, համաձայն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի՝ ս/թ սեպտեմբերի 17-ից ժամանակավորապես արգելվում է 7 երկրներից՝ Ռումինիայից, Մոլդովայի Հանրապետությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Լատվիայի Հանրապետությունից, Լեհաստանից, Հունգարիայից  և Բուլղարիայի Հանրապետությունից, կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), ներմուծումը:

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սահմանափակման համար հիմք է ծառայել նշված երկրներում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ