News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Հայիթիի Սենատի անդամները հետաձգել են խորհրդարանի վերին պալատի նախագահ Ժոզեֆ Լամբերտին հանրապետության ժամանակավոր նախագահ հայտարարելը, հայտնում է AFP-ն:

Արարողությունը նախատեսված էր երեքշաբթի երեկոյան, սակայն Սենատի շենքի մոտ հրազենի կիրառմամբ անկարգությունների պատճառով նիստը հետաձգվել է: Սենատն արդեն հուլիսին Լամբերտին հռչակել էր ժամանակավոր նախագահ, սակայն նրա երդմնակալությունը չկայացավ: Ավելի ուշ Հայիթիի քաղաքական շրջանակները հրաժարվեցին մինչեւ նախագահական ընտրություններ պետության ժամանակավոր ղեկավար նշանակելու գաղափարից:

Հայիթիում խորացող քաղաքական ճգնաժամի ֆոնին կառավարությունը նախատեսում է Լամբերտին պետության ժամանակավոր ղեկավար հայտարարել:

Նախօրեին դատախազությունը պահանջել էր վարչապետ Արիել Անրիին մեղադրյալի կարգավիճակ տալ՝ հանրապետության նախագահ Ժովենել Մոիզի սպանության կազմակերպման գործով: Նրան նաեւ արգելել են լքել Կարիբյան ծովի երկրի տարածքը: Ավելի ուշ Անրին պաշտոնից ազատել էր դատախազին, ով նրան կասկածում էր սպանությանը մասնակցության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ