News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Հայաստան» հիմնադրամի միջոցները, որոնք հավաքվել են 44-օրյա պատերազմի ընթացքում, ուղղվել են պետության անհրաժեշտ կարիքների բավարարմանը: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հարցին:

Վարչապետը շտապեց պարզաբանել, որ միջոցները տրամադրվել են ոչ թե զենք գնելու, այլ բացառապես բժշկական, սոցիալական եւ այլ ծախսերի համար, որոնք այդ ժամանակ զգալիորեն ավելացել էին:

«Այդ նպատակների համար հատկացվել է 100 մլրդ դրամից մի փոքր ավելի: Դրանցից 52 միլիարդը հատկացվել է հիմնադրամից, իսկ մնացած 50 միլիարդը` պետական բյուջեից: Այսպիսով, հիմնադրամի միջոցները ծախսվել են նրա կանոնադրական նպատակների շրջանակներում»,- պարզաբանեց Փաշինյանը:

Նա նշեց, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այն օրերին տեղի ունեցած նիստում «Հայաստան» հիմնադրամը լսել է հատկացված միջոցների ծախսման մասին կառավարության հաշվետվությունը: Զեկույցը ներկայացրել է անձամբ Փաշինյանը: Հաշվետվությունը լսելուց հետո, ըստ կաբինետի ղեկավարի, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել, որ միջոցները ծախսվել են առանց չարաշահումների եւ վատնման:

«Հիմնադրամը պատվիրել է այդ միջոցների ծախսման ավելի մանրամասն աուդիտ: Չգիտեմ՝ հրապարակվել է այն, թե ոչ, բայց դրա բովանդակությունը մոտավորապես նույնն է»,- ասաց քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ