News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանում գազի գնի առումով անակնկալներ առաջիկայում չեն սպասվում: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Կառավարության ժամին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Միաժամանակ նա նշեց, որ չի կարող խոսել 2-3 տարվա միջակայքի մասին:

«Տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում: Այս տարի, հուսով եմ, որ մեզ կհաջողվի պահպանել նույն գինը»,- ասաց նա: Գրիգորյանը նշեց, որ ռուսական նավթագազային «Գազպրոմ» ընկերության հետ բանակցությունները մշտական բնույթ են կրում, եւ որ հայկական կողմը փորձում է խոսել առնվազն գնի պահպանման մասին, չնայած ընկերության պնդմանը, որ 2013թ. պայմանագրի շրջանակներում նախատեսված եկամտաբերության չափը իրենց չի բավարարում: Այնուամենայնիվ, փոխվարչապետն ընդգծեց, որ սա աշխատանքային գործընթաց է, եւ չբացահայտեց բանակցությունների շարունակման հետ կապված այլ մանրամասներ:

«Հուսով եմ, որ գազի գնի հետ կապված անակնկալներ չեն լինի: Երբ բանակցությունները հասնեն եզրափակիչ փուլ, ես այդ մասին կտեղեկացնեմ»,- ասաց Գրիգորյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ