News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիաստում հավանություն տվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, ըստ որի «Զվարթնոց» օդանավակայանում կաշխատեն միայն սպիտակ, ոչ հին ու իրենց գործարանային վառելիքային համակարգով աշխատող տաքսիները։

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է. «Տաքսի ծառայությունների մատուցման գործընթացն օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի, ինչի արդյունքում տաքսի ծառայություններ մատուցողների կողմից անընդունելի վարքագիծ է դրսևորվում օդանավակայանների տարածքում ուղևորների նկատմամբ նրանց բանավոր հավաքագրելու միջոցով անհանգստություն պատճառելու հետևանքով: ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է»:

Որպես խնդրի լուծում կառավարությունն առաջարկում է օդանավակայանի տաքսիներին ուղևորափոխադրումների համար տրամադրել Ա տիպի լիցենզիա: Այսինքն` օդանավակայանների տարածքի տաքսու կայանատեղերից ծառայություն կկարողանան մատուցել միայն Ա տիպի լիցենզիա ունեցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:

Լիցենզիան կտրվի միայն այն կազմակերպություններին և անհատներին, որոնք ունեն մինչև 7 տարեկան, սպիտակ, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորում ունեցող ավտոմեքենաներ։ Վերջիններն էլ այդ լիցենզիայի դիմաց պետք է վճարեն տարեկան 200 000 դրամ: Ընդ որում` նույն գումարը կվճարեն թե՛ անհատ տաքսիստները, թե՛ կազմակերպությունները։

Տպել
Ամենաշատ