News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է Միացյալ Թագավորության Լորդերի Պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի ղեկավարած պատվիրակությանը։ Այս մասին ասված է խմբակցության տարածած հայտարարությունում:

«Պատվիրակության անդամները Հայաստան են այցելել՝ ծանոթանալու տիրող իրավիճակին, ինչպես նաև՝ Հայաստանի հասարակական ու քաղաքական շրջանակների հետ քննարկելու միջազգային հարթակներում Հայաստանին անհրաժեշտ աջակցության հարցեր: Պատվիրակությունը նախորդ օրն, ի դեպ, այցելել էր Սյունիքի մարզ:

Ողջունելով հյուրերին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց բարոնուհի Քոքսի անշահախնդիր բարեկամությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած անգնահատելի աջակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Արցախի Հանրապետությունում հետպատերազմյան շրջանում տիրող քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը և հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերներն ու օժանդակության կարիքները: Խմբակցության անդամները խնդրել են բարոնուհուն և իր գործընկերներին ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին օր առաջ և առանց որևէ նախապայմանի տուն վերադարձնելու հարցում, ինչպես նաև կանխելու Արցախի գրավյալ տարածքներում հայկական հոգևոր և պատմա-մշակութային ժառանգության ոչնչացումը: Պատգամավորները նաև խնդրել են հյուրերին միջազգային հարթակներում բարձրաձայնել ադրբեջանա-թուրքական հրոսակների կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում գործած ռազմական հանցագործությունների մասին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել և խորացնել համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ