News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը


Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը զոհված զինծառայողների՝ կառավարության դիմաց հավաքված հարազատների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ սեպտեմբերի 21-ին նախատեսված տոնական միջոցառման կազմակերպման համար Թուրքիայից որևէ սարքավորում չի բերվել ու տեղադրվել Հանրապետության հրապարակում:

«Սարքավորումները տարբեր երկրներից են բերվել, քանի որ Հայաստանում առկա չեն: Դրանք բերվել են Գերմանիայից, գերմանական սարքավորումներ են, բեռնափոխադրումն իրականացրած կազմակերպության բեռնատարի վրա ինչ-որ թուրքական նշումներ են եղել, հիմա այս բարձրախոսներից մեկի վրա, օրինակ, թուրքական նշում գուցե լիներ, բայց ես այդ լրագրողին չեմ կարող ասել՝ Թուրքիայից ես եկել: Հանրապետության հրապարակում թուրքական որևէ բան չկա: Երեկ լսեցի, որ իբր ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ վարչապետի հետևում ՀՀ դրոշ չի եղել դրված, բայց տեսանյութից երևաց, որ դրոշը դրված է եղել, այդպիսի տեղեկություններ շատ են շրջանառվում, եւ ստանում են որոշակի ուղղորդումներ նաեւ քաղաքական ուժերի կողմից»,- նշել է վարչապետի օգնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ