News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում այս պահին անհնազանդության ակցիա է տեղի ունենում` սեպտեմբերի 21-ի համերգը չեղարկելու պահանջով:

Անհնազանդության ակցիան հսկում են մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ եւ կարմիր բերետավորներ:

Ոստիկանենրը բերման ենթարկեցին մի քաղաքացու, այն բանից հետո, երբ նա ոստիկանին հարց տվեց` «Նիկոլը հա՞յ է, թե թո՞ւրք»:

Ակցիայի մասնակիցներին ոստիկաններն ասել են, որ չեն կարող քայլերթով շարժվել Հանրապետության հրապարակ, հակառակ դեպքում նրանք բերման կենթարկեն ակցիայի մասնակիցներին:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրաապետության հրապարակում նախատեսված է համերգ` նվիրված ՀՀ անկախության 30 ամյակին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «անկախության օրը գունագեղ եւ մասշտաբային միջոցառում է լինելու, որը նաոեւ նվիրված է լինելու պատերազմում զոհվածների հիշատակին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ