News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Չնայած հանգամանքին, որ խաչակրաց արշավանքներում զոհվել են հազարավոր մարդիկ, հնագետները շատ հազվադեպ են հայտնաբերում նրանց զանգվածային գերեզմանատեղիները: Վարկածներից մեկով՝ այս անգամ հայտնաբերված սպանվածներին հուղարկավորել է անձամց Լյուդովիկոս IX Սուրբը՝ Ֆրանսիայի թագավորը, որը երկու խաչակրաց արշավանքների առաջնորդն էր:

2019 թվականի հնագետները հաջողություն են գրանցել. նրանք հայտնավերել են Լիբանանի Սիդոնում (ժամանակակից անունը՝ Սայդա) խաչակիրների զանգվածային գերեզման: Գտածոների ուսումնասիրումն ու վերլուծությունը ժամանակատար էր, ուստի գիտական աշխատությունը հրապարակվել է վերջերս, ինչի մասին հաղորդվում է Մեծ Բրիտանիայի Բորնմութի համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Naked-science-ը:

Սուրբ Լյուդովիկոսի ամրոցի մերձակայքում հնագիտական պեղումները հայտնաբերել են երկու զանգվածային գերեզման: Մարդկանց մնացորդները մասամբ միախառնված էին, սակայն հետազոտողները եզրահանգել են, որ այդտեղ թաղված է առնվազն քսանհինգ մարդ, ընդ որում՝ բացառապես տղամարդիկ, այդ թվում՝ դեռահաս տղամարդիկ, որոնց արդեն կարող էին զենք բռնել: Ռադիոածխածնային թվագրրման արդյունքում պարզվել է, որ իրադարձությունները տեղի են ունեցել XIII դարում:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ մարտիկները զոհվելուց անմիջապես հետո չեն հուղարկավորվել: Զոհերի ողնաշարի պարանոցային հատվածի ոսկորներում մնացել են հետքեր, որոնք մատնանշում են մեջքից հարվածի միջոցով գլխատման մասին (հավանաբար, մահապատժի մասին): Մնացորդների վրա կան նաեւ հրկիզման հետքեր. մարմինները փորձել էին այրել, ոչ թե թաղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ