News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 28
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ 2016 թվականին Ֆրանսիայի հետ դիզելային սուզանավերի կառուցման վերաբերյալ կնքված պայմանագրի խզումը բխում է իր երկրի ազգային շահերից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հասկանալի է, որ պայմանագրի մյուս կողմը [խզման դեպքում] կվշտանա եւ կհիասթափվի: Ես դա հասկանում եմ, բայց հավասարապես վստահ եմ, պարզ կլինի նաեւ այն, որ Ավստրալիայի ազգային շահերը վեր են ամեն ինչից: Նրանք պետք է լինեն առաջին տեղում, եւ այդպես էլ կար: Ավստրալիա շահերին լավագույնս համապատասխանում է եռակողմ գործընկերությունը, որը ես կարողացա ձեւավորել [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենի եւ [Մեծ Բրիտանիայի] վարչապետ Բորիս] Ջոնսոնի հետ»,- կիրակի գիշերը SBS-ի եթերում ասաց Մորիսոնը:

Վարչապետը նաեւ նշել է, որ միշտ «խոր եւ լուրջ մտահոգություններ» եւ կասկածներ է ունեցել, որ ֆրանսիական Naval Group նավաշինական ընկերությունից պատվիրված սուզանավերը բավարար չեն «Ավստրալիայի ինքնիշխան շահերի պաշտպանության համար»: «Ես հասկանում եմ Ֆրանսիայի կառավարության եւ նախագծի վրա աշխատողների հիասթափությունը, բայց Ավստրալիան, ինչպես ցանկացած ինքնիշխան երկիր, պետք է որոշումներ կայացնի, որոնք կհամապատասխանեն ազգային պաշտպանության շահերին, եւ դա այն է, ինչ մենք արեցինք ներկա պայմաններում»,- ընդգծել է Ավստրալիայի կառավարության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ