News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քեթլին Հիքսը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ստիվեն Լովգրովը քննարկել են Ավստրալիայի հետ անվտանգության նոր եռակողմ գործընկերությունը՝ ուղղված Խաղաղ եւ Հնդկական օվկիանոսների տարածաշրջաններին, հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

Հիքսը եւ Լոգրովը հանդիպում են անցկացրել, որի ընթացքում «մտքեր են փոխանակել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում առաջնահերթությունների վերաբերյալ, այդ թվում՝ ԱՄՆ-ի ընթացիկ ռազմավարության վերանայման եւ վերջերս հայտարարված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի անվտանգության եռակողմ գործընկերության, որն ուղղված է խաղաղության եւ կայունության ապահովմանը Հնդ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»: Հիքսը նաեւ երախտագիտություն է հայտնել Մեծ Բրիտանիային՝ Աֆղանստանից տարհանման ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Հիքսը նաեւ երախտագիտություն է հայտնել Մեծ Բրիտանիային՝ Աֆղանստանից տարհանման ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Սեպտեմբերի 16-ին Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը եւ Միացյալ Նահանգները հայտարարեցին անվտանգության ոլորտում նոր դաշինքի մասին: Համաձայնագրի շրջանակներում, մասնավորապես, Ավստրալիան մտադիր է ամերիկյան եւ բրիտանական տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն ութ միջուկային սուզանավ, որոնցից առաջինը կսկսի գործել 2036 թվականին, ինչպես նաեւ՝ զինել իր զինված ուժերն ամերիկյան թեւավոր հրթիռներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ