News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել Էրդողան-Փաշինյան հավանական հանդիպման մասին հարցին:

«Ինչ կարող եք ասել Փաշինյան-Էրդողան ապագա հանդիպման մասին: Եղե՞լ է նման բան, պատասխանեք մի բառով, երկրում տեղեկատվական բլոկադա է»,- ասաց Factor.am-ի լրագրողը՝ դիմելով Գրիգորյանին:

Վերջինս առանց պատասխանելու նստեց մեքենան ու հեռացավ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Վրաստանի վարչապետի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հետ հանդիպման առաջարկ է փոխանցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ