News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ իր ելույթում քննադատել էր սպարապետ Վազգեն Սարգսյանին:

«Մարդ պետք է մի հատ հետահայաց նայի իր անցած ուղուն, ճանապարհին, նոր Վազգեն Սարգսյանին քննադատի:

Վազգեն Սարգսյանն այն մարդն էր, որ կարողացավ ազատագրել 8 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Ոչ թե մենակ ինքը, ազգովի, բայց ինքը այն ժամանակ կարողացավ համախմբել տարբեր հետաքրքրություն ու շհեր ունեցող անձանց, եւ մենք կարողացանք ազատագրել Արցախն ու ընդլայնել մեր երկրի սահմանները»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ