News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ՔՊ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Գեւորգյանը պահանջում է՝ հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները։

Հայցադիմումը ներկայացնելու պատճառը Խաչատուր Սուքիասյանի՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունն է այն մասին, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, ձեռք է բերել 100 000 000 ԱՄՆ դոլարի կարողություն, եւ Երեւան քաղաքի Կենտրոն համայնքում ունի թվով 57 միավոր սեփականության իրավունք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ