News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը երկու ամսից ավելի է, ինչ կալանավորված է, հայտարարություն է տարածել եւ տեղեկացրել,  ՏԻՄ  ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունը՝ որպես  Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։

NEWS.am-ը ներկայացնում է հայտարարությունը.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Գորիս համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Մեծ պատասխանատվությամբ եւ վճռականությամբ ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես առաջադրում եմ իմ թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Թեեւ այս պահին անազատության մեջ եմ, սակայն, վստահ եմ, որ արդարությունը շուտով վերականգնվելու է, վերականգնվելու է նաեւ թասիբով ու սկզբունքային իմ հայրենակիցների աջակցությամբ, քանի որ մենք մեր շիտակ ճանապարհն անցել ենք բոլորի աչքի առաջ:

Ընտրություններին առաջադրվում եմ իմ եւ թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով, որի հիմքում ընկած են արդարության ու ազատության սկզբունքները, ազգային պետական շահն ու ներազգային համերաշխության հաստատումը, ինչի շնորհիվ համայնքի ներսում կկարողանանք միասին հաստատել կայուն խաղաղություն ու համերաշխություն, ստեղծել Գորիսի համար զարգացման իրական պայմաններ ու հեռանկարներ։

Իսկ այդ հեռանկարները կյանքի կոչելու համար ունեմ բավարար կամք ու վճռականություն, աշխատասիրություն ու հայրենիքիս գործովս ծառայելու բարձր պատասխանատվություն ու նվիրում։ Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող՝ չնայած ստեղծված բոլոր խոչընդոտների եւ իմ հանդեպ ծավալվող անարդարությունների, քանի որ իմ գործն արդար է, շահս՝ բացարձակ պետականամետ, գաղափարախոսությունս՝ ազգային։ Քանի որ բոլոր այս ստեղծած արհեստական դժվարությունները, առ ոչինչ են այն մեծ առաքելության, որի համար ստացել եմ ձեր միաձայն վստահության քվեն դեռ 2017 թվականին, այն է՝ Գորիս համայնքի զարգացումն ու ազգաբնակչության բարեկեցության հաստատումը։ Իմ փոխարեն այսօր թող խոսեն այն բոլոր աշխատանքներն ու իրականացրած նախագծերը, որոնք կյանքի են կոչվել այս չորս տարիների ընթացքում՝ իմ եւ իմ թիմի ամենօրյա անձնվիրաբար նվիրումի շնորհիվ, իհարկե՝ ստանալով Ձեր ամենօրյա զորակցությունն ու աջակցությունը այն սրբազան գործին, որն իրականացնում էինք՝ օր առաջ ունենալու մեր երազանքների Գորիսը։ Կարծում եմ, արդեն գիտեք, որ երկար խոսել չեմ սիրում։ Վստահ եմ՝ արդեն հասցրել եք նկատել, որ իմ սկզբունքների հիմքում ոչ թե սին խոստումներն ու ականջ շոյող բառերն են, այլ իրական գործերն ու մնայուն արժեքների ստեղծումը, որը պատվով պետք է փոխանցենք մեր սերունդներին։ Համայնքի ղեկավարի պաշտոնը ոչ այլ ինչ է, քան անձնվիրաբար ծառայություն ՝ Աստծո, հայրենիքի եւ ժողովրդի առաջ, որը կատարել եմ ու պատրաստ եմ կատարել մեծ պատվով, պատասխանատվությամբ ու գորիսեցուն հատուկ բարձր արժանապատվությամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ