News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության անկախության  30-ամյակի առթիվ Ազգային ժողովի մի շարք աշխատակիցներ ՀՀ Գերագույն խորհրդից մինչեւ Ազգային ժողով աշխատանքային պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու, Հանրապետության հիմնադրումից  ի վեր ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայելու համար պարգեւատրվել են շնորհակալագրերով:

Ազգային ժողովից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, շնորհավորելով աշխատակիցներին, նշեց, որ իր համար սա մեծ պատիվ է, քանի որ պարգեւատրման են արժանացել մարդիկ, որոնք կանգնած են եղել  ՀՀ անկախության ակունքներում:

Աշխատակիցները, շնորհակալություն հայտնելով պարգեւատրման համար, նշեցին, որ իրենց համար հպարտանալու առիթ է այն փաստը, որ ներդրում ունեն անկախ Հայաստանի կերտման գործում: Նրանք խոստացան նույն եռանդով շարունակել աշխատանքը եւ հանդիպել հինգ տարի անց նույն դահլիճում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ