News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական ​​շարժումը հայտարարել է, որ մ․թ․ա․ I դ․ թվագրվող Բակտրիայի ոսկու հավաքածուն գտնվում է իր պաշտպանության ներքո, փոխանցում է ՏԱՍՍ-ը` The Khaama Press-ի վրա հղումով։

Սակայն արմատականները չեն հստակեցրել, թե որտեղ է գտնվում ոսկին: Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ գանձը կարող էր տեղափոխվել արտերկիր՝ օգոստոսի 15 -ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի՝ երկրից հեռանալուց եւ Քաբուլ թալիբների մուտքից առաջ:

Բակտրիայի ոսկին հայտնաբերվել է 1978-ին սովետա-աֆղանական համատեղ արշավախմբի կողմից հնագետ Վիկտոր Սարիանիդիի գլխավորությամբ (1929-2013թթ.) Թիլյա Թեփեի գերեզմանատանը Կուշանի թագավորության ժամանակ (մ.թ.ա. 1-ին դար) Աֆղանստանի հյուսիսում՝ Ջաուզջան նահանգում:

Հավաքածուն ներառում է 20 000 տարբեր իրեր, այդ թվում՝ մետաղադրամներ, մատանիներ, ականջօղեր, ձեռնաշղթաներ, վզնոցներ եւ թագեր: Բացի ոսկուց, արտադրանքը պարունակում է նաեւ թանկարժեք քարեր։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ