News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Գնվում ենք մի պայմաններում, որ խոսում են՝ ՀՀ-ում ժողովրդից որեւէ թաքուն պրոցեսներ չպետք է տեղի ունենան, էլ թաքունը ո՞րն է, եթե մենք պարզում ենք միայն Թուրքիայի միջազգային հանցագործ նախագահ Էդրողանից, որ ՀՀ վարչապետը փորձում է հանդիպումներ ունենալ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի դատախազների հանդիպմանը՝ Վարդեւանյանն ասաց.

«Ես կկարծեի, որ այդ սեղանին նստած պետք է խոսվեր մի բանի մասին, որ ՀՀ գլխավոր դատախազը կայացրել է որոշում՝ ձերբակալելու բոլոր այն մարդկանց, որոնք, այդ ադրբեջանական անհասնականալի ծագման անձինք ապօրինաբար գտնվում են ՀՀ սահմանների ներսում։ Պետք է խոսեր, երբ մեր բոլոր ռազմագերիներին արդեն վերադարձրած կլինեն, միգուցե գլխավոր դատախազը կփոխի իր որոշումը՝ ՀՀ-ում գտնվող այդ ադրբեջանցիների ձերբակալման մասին»։

Այդ առնչությամբ ՄԻՊ-ի հրապարակած տվյալներին անդրադառնալով՝ Արամ Վարդեւանյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ ՄԻՊ-ը այնպիսի տվյալներ էր ներկայացրել, որ այդ պայմաններում հանգիստ նստել այդ մարդկանց խմբակի գլխավոր դատախազի հետ… դրանից հետո նստել, հանգիստ խոսել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ