News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


2019 թվականի դեկտեմբերին արված հայտարարությունը, որ պետք է 100 հազարական դրամ վճարվեր բազմազավակ ընտանիքներին եւ ծնողական փառքի մեդալ ստացած մարդկանց, ըստ էության եղել է հերթական սուտն ու կեղծիքը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը` մանրամասներ հայտնելով:

«Ստի մասին եմ ուզում բացահայտեմ` պարզվում է, որ 2019 թվականի դեկտեմբերին արված հայտարարությունը, որ պետք է 100 հազարական դրամ վճարվեր բազմազավակ ընտանիքներին եւ ծնողական փառքի մեդալ ստացած մարդկանց, ըստ էության եղել է հերթական սուտն ու կեղծիքը, որովհետեւ նախագաիծը 2020 թվականի ապրիլի  16-ին, ինչպես որ պաշտոնական պատասխանում է նշված, «ՀՀ պետական պարգեւների եւ պատվո կոչումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարվել է, սակայն շրջանցվել է այս հարցը: Այսինքն 2019 թվականի դեկտեմբերի  խոստումը 2020 թվականի ապրիլինի պիտի իրականացվեր, բայց էլի էդ օրենքի փոփոխություններով ուղղակի շրջանցել են այս հարցը, որպեսզի հետագայում տան հետեւյալ պատասխանը` նախագծի ընդունումը ուղղակիորեն հետաձգվել է: Այսինքն` այս ծնողները ամեն ամիս նստած սպասում են, իրենք էլ խաբում են` ասելով, որ մյուս ամիս, դուք ձեր 100 հազարը կստանաք, եւ իրենք էլ մտածում են, որ այ խնդիրն այնտեղ նստած վարչության պետի կամ ինչ-որ մի անբարեխիղճ պաշտոնյայի մեջ է, մինչդեռ սա Նիկոլ Փաշինյանի հերթական սուտն է»,- ասաց նա:

Պատգամավորըբ նշեց, որ իրենք այլ սոցիլական ծրագրերով ուսումնասիրություններ կանեն, բացահայտելու նմանօրինակ դեպքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ