News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը


Այսօր՝ սեպտեմբերի 24-ին Հայաստանում Չինաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Չինաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունի հանդիպումը «Բարեկամության հայ-չինական դպրոցի» աշակերտների, ինչպես նաեւ Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի Կոնֆուցիուսի ինստիտուտի դասախոսների հետ (ֆոտոռեպորտաժ

Դեսպանության աշխատակիցները դպրոցի եւ ինստիտուտի ներկայացուցիչների համար էքսկուրսիա են անցկացրել նոր դեսպանության շենքում, ինչպես նաեւ ցույց են տվել հիմնական շենքից դուրս գտնվող տարածքը։

Պարոն Ֆան Յունը աշակերտներին հանձնել է հուշանվերներ եւ նշել, որ ուսումնասիրելով չինական մշակույթը՝ նրանք նպաստում են երկու երկրների մերձեցմանը։

«Ես շատ ուրախ եմ նշել ձեր հաջողությունները տարբեր միջոցառումներում՝ նվիրված չինարենին եւ չինական մշակույթին։ Դուք նպաստում եք մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների եւ բարեկամության զարգացմանը։ Մենք կցանկանայինք, որպեսզի դուք հետագայում եւս հետաքրքրություն ցուցաբերեք Չինաստանի պատմության, լեզվի եւ մշակույթի հանդեպ։

Այսօր նվերներից բացի մենք ցանկանում ենք ձեզ հանձնել նաեւ հումանիտար օգնություն China Charity Foundation հիմնադրամից։ Դրանք հակահամաճարակային միջոցներ են, China Charity Foundation-ի հանձնարարությամբ մենք արդեն այն հանձնել ենք հայկական մանկական հիվանդանոցին եւ Հայաստանի խաղաղության կոմիտեին»,- նշել է պարոն Ֆան Յունը։

Իր հերթին, դպրոցի տնօրեն Սպարտակ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին հրավերի համար եւ ասաց, որ դպրոցի աշակերտները պատիվ ունեն հանդիպելու դեսպանի հետ։

«Մենք պետք է ամեն լավ բան անենք մեր կողմից, որպեսզի մեր աշակերտները նպաստեն Չինաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը։ Նրանց առաջընթացը նպաստում է երկրների միջեւ բարեկամությանը եւ համագործակցությանը։ Մեր կողմից՝ մենք երախտագիտություն ենք հայտնում Ձեզ  ուշադրության եւ օգնության համար»,- ասաց պարոն Վարդանյանը։

Դպրոցի աշակերտները ի պատիվ Չինաստանի կազմավորման օրվա (հոկտեմբերի 1) կատարեցին երգեր չինարեն եւ ռուսերեն, իսկ Կոնֆուցիուսի ինստիտուտի դասախոսները ցուցադրեցին իրենց տաղանդը Չինաստանի ազգային պարերի եւ երաժշտության ոլորտում։ Միջոցառմանը ներկա էին նաեւ ինստիտուտի տնօրեններ Գոռ Սարգսյանը եւ Հան Մինջեն, որոնք դեսպանի հետ զրույցում շնորհակալություն հայտնեցին Չինաստանի դեսպանությանը մշտական ուշադրության եւ օգնության համար։

«Մենք ուրախ ենք, որ Չինաստանի դեսպանությունը մշտապես օգնում է մեզ։ Մեր ուսուցիչներն իրենց աշխատանքով ջանում են այնպես անել, որպեսզի հարաբերությունները երկրների միջեւ ավելի ու ավելի զարգանան»,- նշեց պարոն Սարգսյանը։

Իր հերթին, պարոն Ֆան Յունն ասաց, որ տեսնում է ինստիտուտի դասախոսների ջանքերը, որոնց աշխատանքը աշակերտների հետ Հայաստանում տանում է երկրների միջեւ բարեկամության եւ համագործակցության։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ