News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Արարատի մարզի խաղողագործները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ նշելով, թե խաղող մթերող ընկերությունները բերքի մթերում չեն իրականացնում կամ ընդունում են ցածր գներով։ Նրանք ճանապարհներ էին փակում, նախօրեին էլ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց:

Խաղողագործները մասնավորաբար նշում էին, որ միայն Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինուօղու կոմբինատն» էր խաղողի մթերումը կատարում կանխիկ, այսինքն՝ վճարում էր տեղում։ Եվ, նրանց խոսքով, մինչև «Նոյը» մթերում չիրականացնի, հարցին լիարժեք լուծում չի տրվի։

Հարցի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար «Փաստը» դիմեց «Նոյ» կոմբինատի տնօրեն Արման Դավթյանին: «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» 2020 թ.-ին կնքել է պայմանագիր ՌԴ տարածքում նոր դիստրիբյուտորի հետ, ինչի հետևանքով իրացման ծավալները զգալի նվազել են, ուստի առաջացել է սպիրտի պահպանման համար նախատեսված պահամանների քանակի խնդիր:

Գործարանը ժամանակին դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պահեստի շինարարության թույլտվություն ստանալու համար, սակայն ապրիլից ինչ-ինչ պատճառներով գործընթացը ձգձգել են՝ հնարավորություն չտալով հավելյալ սպիրտ պահեստավորել»,- ասաց Ա. Դավթյանը:

Անդրադառնալով թեմային առնչվող որոշ շահարկումներին՝ տնօրենը հորդորեց զերծ մնալ կոմբինատի գործունեության հետ կապված սադրիչ հայտարարություններից: «Ուզում եմ հիշեցնել, որ նախկինում կոմբինատը մշտապես բարեխղճորեն իրականացրել է մեծ ծավալով մթերման ողջ գործընթացը: Հուսով ենք՝ խաղողագործների՝ խաղողի մթերման հետ կապված խնդիրը շուտափույթ լուծում կստանա»,- մեզ հետ զրույցում ասաց Դավթյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորները՝ անձեռնմխելի. ինչու նրանք այդպես էլ չպատժվեցին
Ուշագրավ է, որ միանգամից ընդդիմադիր պատգամավորին ձերբակալել են, հարուցել քրեական վարույթ...
«Փաստ». Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա
Ընդ որում, մեր տեղեկություններով, նրա նկատմամբ իրականացվել է բռնություն: Սակայն այս ամենով «ոդիսականը»...
«Հրապարակ». Երեկվա միջադեպի վերաբերյալ ՔՊ-ում մարտական են տրամադրված
Մենք տեղեկացանք, որ միջադեպից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շտապել է...
«Ժողովուրդ». Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին
Նշենք, որ բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից...
«Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանին կրկին կկանչվեն քննիչ հանձնաժողով
Վերջինս մարտի 16-ին եւ մարտի 20-ին մասնակցել էր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ինչից հետո...
«Փաստ». Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞
Որոշ ժամանակ առաջ Ավետիք Չալաբյանը նշել էր, թե Թոռնիկ Ալիյանը հավանաբար հասկանում է, որ ինքը...
Ամենաշատ