News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում, հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակով ընդունված՝ Տավուշի մարզի բնակիչ, 23-ամյա Արման Խաչատրյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 24-ին, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի որդու՝ 24-ամյա Սերգեյ Մելիքյանի հետ: Վերջինս նույնպես վնասվածքներ է ստացել: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 24-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվայի» հարևանությամբ, կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։ 

Փաստի առթիվ քննչական 3-րդ բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել էին, որ վիճաբանությունը տեղի էր ունեցել Աբովյան 3/1 հասցեում գործող «ԷՎՆ» սրճարանում առաջացող վիճաբանության ժամանակ, որն այնուհետև շարունակվել է սրճարանից դուրս՝ Աբովյան 5 և 7 հասցեների միջև ընկած միջանցիկ ճանապարհին, որտեղ էլ անհայտ անձը դեռևս չպարզված տեսակի հրազենից մի քանի անգամ կրակոցներ էր արձակել Ս. Մելիքյանի և Ա. Խաչատրյանի ուղղությամբ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ