News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

TikTok-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է մեկ միլիարդը ընդամենը չորս տարի անց այն բանից հետո, երբ չինական ByteDance-ը գործարկեց տեսահոլովակների փոխանակման իր հայտնի հավելվածը, հաղորդել է AP-ն:

Տեսահարթակը 2020 թվականի հուլիսից ներգրավել է ավելի քան 300 միլիոն օգտատիրոջ: Սկզբնապես նախատեսված է եղել 15 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակների համար. հարթակը հուլիսի սկզբին երկարացրել է դրանց ժամանակը մինչեւ երեք րոպե` ավելի լայն լսարան գրավելու եւ YouTube-ի հետ մրցակցելու համար:

Իր հերթին Google-ի դուստր ձեռնարկությունը գործարկեց YouTube Shorts-ը` կարճ ձեւաչափում TikTok-ի հետ մրցելու համար:

TikTok-ն այժմ փորձում է մոնետիզացնել իր հարթակի ավելի շատ տրաֆիկ: Անցյալ տարի սոցիալական ցանցը մեծացրեց գովազդը եւ 2021 թվականի օգոստոսի վերջին գործարկեց նոր գործառույթ, որը թույլ է տալիս օգտատերերին ուղղակիորեն գնել կոնտենտ ստեղծողների կողմից հարթակում առաջարկվող ապրանքները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ