News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դանիացի նկարիչ Յենս Հոնինգը 534.000 կրոն (84,000 դոլար) է փոխառել Kunsten ժամանակակից արվեստի թանգարանից` ստեղծելու իր կոնցեպտուալ ցուցահանդեսը: Սակայն ի վերջո չի կատարել իր աշխատանքը, յուրացրել է գումարը եւ միջադեպը անվանել «արվեստի գործ»: Ըստ Հոնինգի՝ իր աշխատանքը կոչվում է «Վերցրու գումարը եւ փախիր»:

Ինչպես հաղորդել է Bloomberg-ը, նկարիչը չի ալարել եւ դատարկ արկղերը ուղարկել է թանգարան: Դրանց մեջ պետք է լինեին խոստացված կոմպոզիցիայի դետալները, որոնք պատմում են Դանիայի եւ Ավստրիայի բնակիչների եկամուտների մասին: Ինստալյացիան իրենից ներկայացնում է երկու ապակե արկղ՝ լցված իրական գումարներով:

Այժմ թանգարանի աշխատակիցները պատրաստվում են դիմել ոստիկանություն՝ փաստացի յուրացված գումարը վերադարձնելու համար, մինչդեռ նկարիչը հրաժարվում է այն վերադարձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ